Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին այս պահին վիրահատվում են.Աշոտ Ահարոնյան

Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին այս պահին վիրահատվում են.Աշոտ Ահարոնյան
27.07.2016 | 09:19

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում: Այս մասին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Ալեք Ենիգոմշյանը հայտնեց, որ տեղեկություն չունի, թե որ հիվանդանոց են տեղափոխվել «Սասնա ծռերի» վիրավոր անդամները. «Ոստիկանությունը չի հայտնում, թե որ հիվանադանոց են տեղափոխվել նրանք»:

Սոցիալական ցանցերում տարաբնույթ տեղեկություններ էին տարածվում Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիճակի մասին, ինչի վերաբերյալ հստակ տեղեկություն ստանալու համար Tert.am-ը պարզաբանում խնդրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից. «Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին այս պահին վիրահատվում են»,-հայտնեց Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն էր տարածել, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի մի քանի անդամներ. կան վիրավորներ:

Քիչ անց հայտարարություն տարածեց նաև «Սասնա ծռեր» խմբավորումը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում. «Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը եւ հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առևանգել են Պավելին,Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի եւս մեկ անդամի»:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանին» հարող «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին գրավել էր Ոստիկանության ՊՊԾ գունդը, որտեղ փոխադարձ հրաձգության հետևանքով սպանվել էր գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավրվել էր չորս անձ: Բաց այդ, զինված խումբը պատանդ էր վերցրել յոթ հոգու, որոնց, սակայն, մինչև հուլիսի 23-ն ազզատ էր արձակել: «Սասնա ծռեր» խումբը պահանջում էր ազատ արձակել Ժիրյր Սեֆիլյանին:

Դիտվել է՝ 4038

Մեկնաբանություններ